Կարևոր իրադարձություններ

Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է

31 Մարտ, 2020 11:36
Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տվյալներ է ներկայացրել Տավուշում երեկ հակառակորդի կրակոցից վիրավորված 14-ամյա տղայի առողջական վիճակի մասին:

«Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում:

Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել էր վիրահատություն»,- գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին