Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերյանի զորամասերում կորոնավիրուսի տարածման լուրը կեղծ է. ՊՆ խոսնակ

31 Մարտ, 2020 11:00
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Նոյեմբերյանի զորամասերում կորոնավիրուսի տարածման լուրը կեղծ է. ՊՆ խոսնակ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։

Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։

Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։

Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից։

Խնդրում ենք նման բովանդակությամբ նյութերի հանդիպելիս չտարածել և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին։
Եղեք զգոն և ուշադիր»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին