Կարևոր իրադարձություններ

ԱԺ 2 պատգամավորները, որոնց կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները դրական են եղել, հանվել են Արցախ մեկնող պատվիրակության կազմից. «Հրապարակ»

31 Մարտ, 2020 08:51
ԱԺ 2 պատգամավորները, որոնց կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները դրական են եղել, հանվել են Արցախ մեկնող պատվիրակության կազմից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության թեստավորումից հետո լուրեր էին տարածվել, որ իմքայլական երկու պատգամավորի մոտ թեստը դրական է եղել, և այդ լուրերը խուճապ էին առաջացրել պատգամավորների շրջանում: Դրանից հետո ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ շտապել էին «Նաիրի» ԲԿ՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու: 

Հիվանդանոցի ընդունարանում տեսել էին Շաքե Իսայանին, Նաիրա Զոհրաբյանին, Արթուր Գրիգորյանին, Կարինե Պողոսյանին։ Զոհրաբյանն ավելի ուշ Ֆեյսբուքում հրապարակեց իր թեստի պատասխանը։

Բոլորի թեստը բացասական էր եղել: Ինչ վերաբերում է 2 դրական պատասխաններին, ապա օրվա ընթացքում Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նրանք երկրորդ անգամ են թեստ հանձնել, արդյունքները բացասական են եղել: 

Ի դեպ, Արցախի ընտրություններում դիտարկում անելու մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակությունը ղեկավարել է ոչ թե Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, այլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Իսկ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին