Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    535,5
    549,5

  • RUB

    6,77
    7,12

Կարևոր իրադարձություններ

Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն. «Ժողովուրդ»

31 Մարտ, 2020 08:26
Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից վեց ամիս անց Քննչական կոմիտեն որոշել է քրեական գործով նոր փորձաքննություններ նշանակել։ Եվ, մեր տեղեկություններով, նշանակվել են դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Իսկ ի՞նչն է այս փորձաքննությունների նշանակման պատճառը եղել: Ըստ ամենայնի, մարմինն այս օրերին Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով տարբեր անձանց է հրավիրել հարցաքննությունների, որոնք պատմել են, որ նա ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից:

Այս եւ այլ վկաների ցուցմունքները ձեռքի տակ ունենալով՝ նախաքննական մարմինը ողջ նյութերը ամբողջացնում է եւ, ինչպես կարգն է, ներկայացնում է փորձագետներին: Քննիչը հարց է ուղղել փորձագետին՝ արդյոք այս խնդիրները կարող էին Հայկ Հարությունյանին դրդել գնալ ինքնասպանության: Եվ չի բացառվում, որ փորձագետները, ուսումնասիրելով քննիչների կողմից ներկայացված ցուցմունքները, բացասական պատասխան են տվել: Եվ այժմ, նշանակելով այդ փորձաքննությունները, նախաքննական մարմինը փորձում է դուրս գալ փակուղուց։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե` ունեցած տեղեկությունները ճշտելու համար, որտեղից ի պատասխան՝ ՔԿ լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «Քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը ապահովելու նպատակով նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, եզրակացությունը դեռեւս չի ստացվել, նախաքննությունը շարունակվում է»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին