Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանին կհրավիրեն ապրիլյանի քննիչ հանձնաժողով՝ «հարցաքննության». «Հրապարակ»

31 Մարտ, 2020 08:14
Սերժ Սարգսյանին կհրավիրեն ապրիլյանի քննիչ հանձնաժողով՝ «հարցաքննության». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք գրել էինք, որ ապրիլյան պատերազմի հարցերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հրավիրել էր ԶՈՒ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ «հարցաքննության», սակայն նա մերժել էր՝ գրավոր պատասխան հղելով։ Հանձնաժողովը դեռ ուշքի չի եկել այդ մերժումից, եւ հատկապես այդ փաստը ծանր է տանում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Մեր աղբյուրը հաղորդեց, որ ծանուցագիր կուղարկվի նաեւ Սերժ Սարգսյանին՝ հերթը հասել է նրան: Ինչ վերաբերում է Խաչատուրովի նամակին, ապա մեզ ասացին, որ նա մոտավորապես հետեւյալ պատճառաբանությունն է ներկայացրել, թե դուք ով եք, որ մի հատ էլ գամ ձեզ բացատրություն տամ: Իհարկե, դա ավելի կոռեկտ է ձեւակերպված՝ հիշեցրել է, որ իրավական առումով ինքը չունի պարտավորություն՝ ներկայանալու այդ հանձնաժողովին, իր իրավունքն է՝ ներկայանալ կամ ոչ, ուստի որոշել է չներկայանալ:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի հրապարակային սպառնալիքները, թե իրենք չներկայացողների հետ կապված քայլեր կձեռնարկեն, հանձնաժողովականները ծիծաղելի են որակում. «Հանձնաժողովը որեւէ այլ լիազորություն չունի, մանավանդ՝ մարդկանց բերման ենթարկելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին