Կարևոր իրադարձություններ

Արցախում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները

31 Մարտ, 2020 08:05
Արցախում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները

Այսօր՝ մարտի 31-ին, ժամը 08.00-ին Արցախում մեկնարկում են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:

Ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ եւ 2 կուսակցությունների դաշինքներ:

Նախագահական ընտրություններին մասնակցելու համար «Անկախության Սերունդ» կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, «Արդարություն» կուսակցությունը` Վիտալի Բալասանյանինը, Արցախի Պահպանողական կուսակցությունը` Դավիթ Բաբայանի թեկնածությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` Դավիթ Իշխանյանինը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը` Աշոտ Ղուլյանինը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` Հայկ Խանումյանին, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` Արայիկ Հարությունյանինը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը` Վահան Բադասյանինը, ինքնաառաջադրվել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին