Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    534
    548

  • RUB

    6,88
    7,23

Կարևոր իրադարձություններ

Իմ մարտ ամսվա աշխատավարձը կփոխանցեմ ի օգուտ բժիշկների պարգևավճարների․ Հայկ Մարության

30 Մարտ, 2020 21:20
Հեղինակ՝ Հայկ Մարության
Իմ մարտ ամսվա աշխատավարձը կփոխանցեմ ի օգուտ բժիշկների պարգևավճարների․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրառմամբ․

«Սիրելի համաքաղաքացիներ,


Իմ որոշմամբ, Երեւանի քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։

Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ:

Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս ` 429.000 դրամ

Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին