Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    534
    548

  • RUB

    6,88
    7,23

Կարևոր իրադարձություններ

Թրամփը 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը, վերջին օրում կորոնավիրուսից ավելի քան 130 մարդու մահվան պատճառով

30 Մարտ, 2020 22:00
Թրամփը 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը, վերջին օրում կորոնավիրուսից ավելի քան 130 մարդու մահվան պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը վերահսկելու համար սահմանափակող միջոցառումները երկարաձգում է մինչև ապրիլի 30-ը, գրում է  «Ինտերֆաքսը»։

Հանրահայտ վիրուսոլոգ Էնթոնի Ֆաուչիին հաջողվել է վերահամոզել ԱՄՆ նախագահին:

Բանն այն է, որ դեռ կիրակի օրը Ֆաուչին հայտարարել էր, որ վիրուսը Միացյալ Նահանգներում կարող է 100.000-200.000 մարդու կյանք խլել, եթե անտեսվեն համապատասխան կարանտինային մեթոդները:

«Իրավիճակը բնականոն ընթացքի մեջ կընկնի հունիսի 1-ից: Ես ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ մեր երկրում լավագույն բժիշկներն ու մասնագետներն են աշխատում»,- ասել է Թրամփը:

CNN-ը նշում է, որ անցած շաբաթվա ընթացքում համաճարակի վերաբերյալ Թրամփի հռետորաբանությունը փոփոխվել է. եթե երեքշաբթի նա զգուշացնում էր, որ խիստ սահմանափակումների տնտեսական հետևանքները կհանգեցնեն ավելի շատ մահվան, քան կորոնավիրուսը, ապա ուրբաթ օրը նա ամերիկացնիների առողջությունը վեր դասեց տնտեսությունից:

Նշենք, որ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 178 դեպք, որից 2 484-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 4 559 մարդ։ Վերջին օրվա ընթացքում մահացել է ավելի քան 130 մարդ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին