Ոսկեվան համայքնում ադրբեջանական գնդակից 14-ամյա երեխա է վիրավորվել
30 Մարտ, 2020 20:50
Տավուշի մարզի Ոսկեվան համայքնում այսօր ադրբեջանական գնդակից դպրոցական 14-ամյա երեխա է վիրավորվել։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ վիրահատում են։