Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529

  • EUR

    634
    646

  • RUB

    7,07
    7,29

Կարևոր իրադարձություններ

Վաղը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության հարցը

30 Մարտ, 2020 19:23
Վաղը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության հարցը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում: Այս մասին հայտնումե են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։

«Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի hամաձայն ՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում»-ը հանձնաժողովի նիստի միակ հարցն է: Հարցը կզեկուցի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Նշենք, որ Կենտրոնական բանկի գործող նախագահ՝ Արթուր Ջավադյանի, պաշտոնավարման ժամկետը լրանում է ամռանը:
 

 

Լրահոս

Դիտել ավելին