Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Մարտի 30-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ, ավելի քան 350 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն․ Ոստիկանություն

30 Մարտ, 2020 19:10
Մարտի 30-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ, ավելի քան 350 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն․ Ոստիկանություն

Այսօր՝ մարտի 30-ին, ժամը 9․00-ից 18.00-ն, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 352 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 30-ի ժամը 18-ը՝ 3213 անձի նկատմամբ, 1666-ը՝ մայրաքաղաքում, 1547-ը՝ մարզերում։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մարտի 30-ին ժամը 9-ից 18-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 215 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 30-ի ժամը 18-ը՝ 2443 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 58 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին