Կարևոր իրադարձություններ

Նախօրեին Լեհաստանի քաղաքացիներ են տարհանվել ՀՀ տարածքից

30 Մարտ, 2020 16:40
Նախօրեին Լեհաստանի քաղաքացիներ են տարհանվել ՀՀ տարածքից

#LOTdoDomu («Վերադարձ տուն») ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 28-ին Լեհաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ տարհանվել են Հայաստանի Հանրապետության տարածքից: Այս մասին հաղորդում է Երևանում Լեհաստանի դեսպանատունը:

«Հայրենակիցների վերադարձը Լեհաստան հնարավոր է դարձել Երևանում Լեհաստանի դեսպանության ջանքերի շնորհիվ, որն էլ, ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ, կազմակերպել է ուղևորների անվտանգ փոխադրումը հայ-վրացական սահման, ինչպես նաև ապահովել է քաղաքացիների սահմանահատումը: Թբիլիսիում ԼՀ դեսպանության աջակցությամբ մեր հայրենակիցները LOT-ի կողմից կազմակերպված չարտերային ինքնաթիռով վերադարձել են Լեհաստան»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին