Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները նույն թաքստոցում երեք հետախուզվողի են հայտնաբերել

30 Մարտ, 2020 14:15
Ոստիկանները նույն թաքստոցում երեք հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով ՔՈ գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, մարտի 28-ին, ժամը 16։30-ին, Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և Բազումի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Կորյուն Մ.-ին, 56-ամյա Արամ Չ.-ին և 18-ամյա Գեորգի Խ.-ին։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 40-ամյա Կորյուն Մ.-ն և Արամ Չ.-ն մարտի 12-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերի մեղադրանքով, իսկ 18-ամյա Գեորգի Խ.-ն փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:

Երեքի համար էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին