Կարևոր իրադարձություններ

Նեթանյահուի խորհրդականի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. The Times of Israel

30 Մարտ, 2020 13:11
Նեթանյահուի խորհրդականի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. The Times of Israel

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ուղղափառ համայնքի հարցերով խորհրդական Ռիվկա Պալուխը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին գրում է The Times of Israel թերթը:

Ըստ հրապարակման՝ Պալուխի կորոնավիրուսային թեստը դրական է եղել: Նախկինում վարակը հաստատվել էր նաև նրա ամուսնու մոտ:

Թերթը նշում է, որ Պալուխը վերջին անգամ Նեթանյահուի հետ շփվել է հինգշաբթի օրը: Նրանց հանդիպումն անցել է պահանջվող հեռավորության վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին