Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով հիվանդներից 14-ի վիճակը ծանր է, 1 անձի վիճակը՝ ծայրահեղ ծանր. նախարար

30 Մարտ, 2020 12:51
Կորոնավիրուսով հիվանդներից 14-ի վիճակը ծանր է, 1 անձի վիճակը՝ ծայրահեղ ծանր. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կառավարության արտահերթ նիստում ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում, կրկին նշեց, որ այս պահին 482 հաստատված դեպք կա:

Մանրամասնելով նախարարը հայտնեց, որ հիվանդներից 14-ի վիճակը ծանր է, 1 անձի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Չեմ ուզում առաջ անցնել, բայց ասեմ, որ ծայրահեղ ծանրը կդառնա ծանր, այսինքն՝ ունենք բարելավում, հնարավոր է՝ սարքը անջատենք, և նա ինքնուրույն շնչի»,- ասաց նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին