Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    538,5
    550,5

  • RUB

    6,88
    7,18

Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը առաջարկում է հասանելի դարձնել կորոնավիրուսով վարակվածների տեղաշարժը եւ հեռախոսազանգերի շրջանակը

30 Մարտ, 2020 12:25
Կառավարությունը առաջարկում է հասանելի դարձնել կորոնավիրուսով վարակվածների տեղաշարժը եւ հեռախոսազանգերի շրջանակը

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգային հարցերը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել: Ի թիվս այլ հարցերի, նշվեց նաև՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսը նաև հերձման ընթացքում կարող է տարածվել, առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնել:

Արդարադատության նախարարը տեղեկացրեց նաև մեկ այլ առաջարկի մասին, այն է՝ անձի տեղորոշումը պարզելու համար, որի նպատակն է պարզել՝ արդյո՞ք նա շփում ունեցել է վիրուսակրի հետ, հեռախոսազանգերը լսել: Դրա համար տվյալ անձը պետք է հատուկ հավելված ներբեռնի: Այդուհանդերձ, չի թույլատրվում համաճարակի պատրվակով հեռախոսազանգերի բովանդակությանը ծանոթանալ:
 
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին էլ հետաքրքրում էր՝ ի՞նչ է տալու պետությանը, թե երկու տարբեր թաղամասերից երկու մարդ քանի՞ անգամ են խոսել:

«Պատկերացրեք՝ ինձ մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս, իմ կատարած զանգերի, կոնտակտների վերհանումը և հեռախոսազանգի միջոցով ճշտումը՝ արդյո՞ք հանդիպել ենք վարակակրի հետ, քանի որ մարդը կարող է դա նաև մոռանալ, տեղորոշման ճշտումը և տվյալների գեներացումը կարող են օգնել, որ մարդիկկ համապատասխան միջոցներ ձեռնարկեն»,- ասաց նախարարը:

Բադասյանը հայտնեց, որ առանձին դեպքերում հնարավոր է սմարթֆոնի տրամադրում, տվյալ անձի տան առջև՝ ոստիկանի տեղակայում, որ վերջինիս՝ տնից դուրս գալը բացառվի: Նախարարը վստահեցրեց՝ տվյալները հավաքող նույն մարմինն էլ ոչնչացնելու է դրանք:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին