Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից. CNN

30 Մարտ, 2020 10:54
Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից. CNN

Իսպանացի հայտնի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, որն ավելի վաղ տեղեկացրել էր նոր տեսակի կորոնավիրուսով ախտահարվելու մասին, մարտի 29-ին դուրս է գրվել Մեքսիկայի հիվանդանոցներից մեկից: Այս մասին տեղեկացնում է CNN-ի կայքը:

Դոմինգոն մարտի 22-ին տեղեկացրել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Ավելի ուշ լրատվամիջոցները, հղում անելով երգչի ներկայացուցչին, տեղեկացրել էին, որ հիվանդության առաջացրած բարդությունների պատճառով 79-ամյա Դոմինգոն տեղափոխվել է Գերերո նահանգի խոշորագույն քաղաքի` Ակապուլկոյի մասնավոր հիվանդանոցներից մեկը:

Նշվում է, որ իսպանացի երգիչն այժմ գտնվում է Ակապուլկոյի իր կեցավայրում: Նրա վիճակը գնահատվում է կայուն:

 

Լրահոս

Դիտել ավելին