Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 30 105 մարդ․ ԱՀԿ

30 Մարտ, 2020 10:15
 Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 30 105 մարդ․ ԱՀԿ

Աշխարհի 202 երկրում կորոնավիրուսից մահացել է 30 105 մարդ։ Վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 638 146։ Այսպիսի տվյալներ են ներկայացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում։

Վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 63 հազար մարդ, մահացել՝ մոտ 3500-ը։

Վարակման դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է՝ 103 321, այնուհետև Իտալիան է՝ վարակման 92 472 դեպքով։ Եռյակը եզրափակում է Չինաստանը (82 356):

 

Լրահոս

Դիտել ավելին