Կարևոր իրադարձություններ

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 93%-ն ապաքինվել է. «Ռիա Նովոստի»

30 Մարտ, 2020 09:34
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 93%-ն ապաքինվել է. «Ռիա Նովոստի»

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 93%-ն ապաքինվել է: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալներին:

Նշվում է, որ վարակվածների թիվը օրեցօր նվազում է. հաստատված դեպքերի թիվը հասել է 81 470-ի, որոնցից 75 770-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից, ինչը կազմում է վարակակիրների ընդհանուր թվի 93 տոկոսը:

Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33,976-ի, ապաքինվածներինը՝ 151,766-ի:

 

Լրահոս

Դիտել ավելին