Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված 1534 հիվանդ կա․ զոհերի թիվը հասել է 9-ի․ РИА Новости

30 Մարտ, 2020 00:30
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված 1534 հիվանդ կա․ զոհերի թիվը հասել է  9-ի․ РИА Новости

Ռուսաստանի Պսկովի մարզում կորոնավիրուսից հերթական հիվանդն է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նշվում է, որ մահացած հիվանդի մոտ թոքերի հետ կապված ծանր հարակից հիվանդություններ են եղել։

Այդպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9-ի: Վերջին տվյալների համաձայն՝ երկրում 1534 վարակման դեպք է արձանագրվել, որոնցից 1014-ը՝ Մոսկվայում: 64 մարդ ապաքինվել է:

Հիշեցնենք, որ ՌԴ-ում մարտի 28-ից ապրիլի 5-ը ընկած շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարվել: Իշխանությունները բնակիչներին կոչ են անում ավելորդ անգամ փողոց դուրս չգալ և հանգստյան օրերն ամառանոցում չանցկացնել:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին