Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԺ-ն բազմաթիվ քննարկումներ է անցկացրել իրավիճակի մասին․ չեմ կարծում խորհրդարանը խուսափում է արտակարգ դրություն մտցնել․ Աշոտ Ղուլյան

30 Մարտ, 2020 00:09
Արցախի ԱԺ-ն բազմաթիվ քննարկումներ է անցկացրել իրավիճակի մասին․ չեմ կարծում խորհրդարանը խուսափում է արտակարգ դրություն մտցնել․ Աշոտ Ղուլյան

Քիչ առաջ ավարտվեց ԱՀ Նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը։ Բանավեճի ընթացքում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը դիմելով մեկ այլ թեկնածու Աշոտ Ղուլյանին հարցրերց, թե ինչու՞ ԱԺ-ն չի քննարկում արտակարգ դրություն մտցնելու հարցը։

Արձագանքելով, Ղուլյանը պատասխանեց․

«Արցախի Ազգային ժողովը վերջին օրերին բազմաթիվ քննարկումներ է անցկացրել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին։ Հանձնաժողովի կողմից լսումներ է կազմակերպել , քննարկվել է նոր կորոնավիրուսի տարածումը համապատասխան կառույցների մասնակցությամբ։ Մեր օրենսդրությունը ավելի լավ գիտեք, եթե պետք է այլ կարգի դրության մասին իրավական որեւէ կարգավորում լինի, այստեղ խորհրդարանը առաջնային գործունեություն չունի, չնայած՝ կարող է դա անել։ Ես կառաջարկեի, որ, քանի որ դուք ունեիք խմբակցություն, գուցե կարողանայիք նախաձեռնությունը ներկայացնել։ Ես չեմ կարծում՝ խորհրդարանը խուսափում է դրանից, մենք ամեն օր էլ հավաքվում ենք, վերջին մի քանի օրերին բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, որովհետեւ բոլորս կամ մեծամասնությունը դադարեցրել է ակտիվ քարոզչական աշխատանքները եւ փորձել ենք պետական կառավարման համակարգի միջոցով անդրադառնալ այդ հարցին»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին