Կարևոր իրադարձություններ

Դուք սատարում եք Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին և նրանք էլ ձեզ են սատարում, իսկ նրանք Հայաստանում հակահեղափոխականներ են․ Բադասյանը՝ Բալասանյանին

29 Մարտ, 2020 23:40
Դուք սատարում եք Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին և նրանք էլ ձեզ են սատարում, իսկ նրանք Հայաստանում հակահեղափոխականներ են․ Բադասյանը՝ Բալասանյանին

Քիչ առաջ ավարտվեց ԱՀ Նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը։ Բանավեճի ընթացքում նախագահի թեկնածու Վահան Բադասյանը դիմելով մեկ այլ թեկնածու Վիտալի Բալասանյանին հարցրերց․ 

«Դուք ասում եք Արցախը առանձին հանրապետություն է, իսկ Նիկոլ Փաշինյանը ասում է«Արցախը Հայաստանն է և վերջ»։ Դուք սատարում եք Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին և նրանք էլ ձեզ են սատարում, իսկ նրանք Հայաստանում հակահեղափոխականներ են: Արդյո՞ք դուք նախագահ ընտրվելուց հետո սեպ չի՞ խրի Արցախի եւ Հայաստանի միջև»:

Ինչին ի պատասխան Բալասանյանը արձագանքեց․

«Ես մի քանի անգամ ասել եմ Արցախը երկրորդ հայկական հանրապետությունն է, և որ ես որեւէ մեկին չի սատարում: Ես պատրաստ եմ եղել եւ հիմա էլ եմ պատրաստ ավտանգության հարցերով բոլորի հետ համագործակցել, որեւէ խնդիր չունեմ: Ցույց տվեք մի դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ինձ սատարել է, կամ սատարել են ժամանակին ինչ-որ հարցերով»,-ասաց նա:

Նա նաև անդրադարձավ իր այն հայտարարությանը, թե «ով ոտք դնի Արցախ եւ հայտարարի, որ Արցախը Հայաստան է, թող ոտք չդնի», ասելով՝ ովքեր չեն ճանաչում, չեն հարգում Արցախի ժողովրդի ինքնորոշումը, Սահմանադրությունը, պետք է ոտք չդնեն Արցախ,եւ նրանք «սադրիչներ ու ահաբեկիչներ» են:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին