Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս եք համարձակվել դնել ձեր թեկնածությունը, այն պարագայում, երբ իշխանության եք, և երկրում ժողովրդագրական շատ վատ պատկեր է . Բադասյանը՝ Հարությունյանին

29 Մարտ, 2020 23:19
Ինչպե՞ս եք համարձակվել դնել ձեր թեկնածությունը, այն պարագայում, երբ իշխանության եք, և երկրում ժողովրդագրական շատ վատ պատկեր է . Բադասյանը՝ Հարությունյանին

Շարունակվում են ԱՀ Նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը։ Բանավեճի ընթացքում նախագահի թեկնածու Վահան Բադասյանը դիմելով մեկ այլ թեկնածու Արայիկ Հարությունյանին հարցրերց․  

«Ինչպես եք համարձակվել դնել Ձեր թեկնածությունը այն պարագայում, երբ  2005 թվականից իշխանության եք, եւ երկրում ժողովրդագրական շատ վատ պատկեր է գրանցվել»:

«Իհարկե, թալան եղել է, ես առիթ ունեցել եմ ներկայացնել` ինչպես են թալանվել գինու գործարանները Արցախում: Բայց գոնե այդ վերջին 10 տարիների ընթացքում կատարվել է 1 միլիարդ դոլարի հավասարաչափ շինարարություն, եւ դա տեսանելի է: Թալան չի եղել, կան սխալներ, կան բացթողումներ, որի մասին մենք բազմաթիվ անգամներ նշել ենք,  բայց համակարգը նպաստել է երկրի զարգացմանը»,- ասաց նա։

Վահան Բադասյանը պատասխանելով ասաց, որ  Արցախի բնակչությունը 145 000-ից ից դաձել է 120 հազար, ինչին Արայիկ Հարությունյանը հակադարձեց, որ այսօր Արցախի բնակչությունը 148 000 է, նաեւ երկրում կա բնակարանային խնդիր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին