Կարևոր իրադարձություններ

Ես տասնյակ տարիներ շարունակ եղել եմ ընդդիմադիր դաշտում միակ ընդդիմադիրը․ Վահան Բադասյան

29 Մարտ, 2020 22:58
Ես տասնյակ տարիներ շարունակ եղել եմ ընդդիմադիր դաշտում միակ ընդդիմադիրը․ Վահան Բադասյան

Շարունակվում են ԱՀ Նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը։ Բանավեճի ընթացքում նախագահի թեկնածու Սերգեյ Ամիրյանը դիմելով մեկ այլ թեկնածու Վահան Բադասյանին հարցրերց․

«Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել պետբյուջեից ստանալ 460 մլն դրամ՝ չհաշված գյուղտեխնիկան, ինչո՞ւ է նախագահի հետ սեղան նստել եւ հիշեցրել ավտոկայանի ցույցերը, ինչո՞ւ է ասել, թե ինքն է կազմակերպել այդ ցույցերը, արդյո՞ք իրեն համարում է՝ ինչպես ինքն էասել, ռեժիմի բուծած հանցավոր սպասարկու, եթե ոչ, ապա նրան ինչո՞ւ չեն ծեծել Բերձորում»։

«Տվյալ հարցերը համարում եմ ուղղակի հերհյուրանք եւ պատճառաբանություն, որ ինքը հենց դրա համար է թեկնածությունը դրել, որ սեւացնի իրական ընդդիմադիրին, որ եղել է տասնյակ տարիներ շարունակ ընդդիմադիր դաշտում միակ ընդդիմադիրը, եւ ես նաեւ արդեն ասել եմ, որ 400 միլիոն վարկ եմ ստացել եւ արել եմ դարի շինարարությունը՝ ջրատար, որի ինքնարժեքը 900 միլիոն է, եւ երբ ես մասնակցել եմ Հայաստանի հեղափոխությանը, այդ ֆինանսավորումը կասեցվել է եւ մինչեւ հիմա կասեցված է։ 18 կմ ջրագծից կառուցված է ընդամենը 12-ը։ Ավտոկայանի ցույցերը ես եմ կազմակերպել, ես եկել, մասնակցել եմ, իմ վրա եմ վերցրել կազմակերպվածությունը եւ ժողովրդի պահանջը կատարել եմ հպարտորեն»,- պատասխանեց Վահան Բադասյանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին