Կարևոր իրադարձություններ

Վարդանանց փողոցում հայտնաբերվել է գործունեություն իրականացնող շինանյութի 2 խանութ. խանութների սեփականատերերի նկատմամբ իրականացվել վարչական վարույթ. ոստիկանություն

29 Մարտ, 2020 21:50
Վարդանանց փողոցում հայտնաբերվել է գործունեություն իրականացնող շինանյութի 2 խանութ. խանութների սեփականատերերի նկատմամբ իրականացվել վարչական վարույթ. ոստիկանություն

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ` քիչ առաջ ոստիկանները Երևանի Վարդանանց փողոցում հայտնաբերել են գործունեություն իրականացնող շինանյութի 2 խանութ։

Շինանյութի խանութների աշխատանքը դադարեցվել է, և սեփականատերերի նկատմամբ իրականացվել վարչական վարույթ` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն, այն է` արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին