Կարևոր իրադարձություններ

Առայսօր Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել․ ԱՀ ԱՆ

29 Մարտ, 2020 19:59
Առայսօր Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել․ ԱՀ ԱՆ

Արցախի Հանրապետության բուժհաստատություններում նոր տիպի կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։  

«Նախարարության վստահեցմամբ, առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին», - ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին