Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    521
    535

  • RUB

    6,59
    6,94

Կարևոր իրադարձություններ

Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ`Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից. նախագահը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

29 Մարտ, 2020 19:28
Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ`Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից. նախագահը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից։

«Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:

Ֆրանսիան և Հայաստանը կորցրեցին իրենց լավագույն զավակներից մեկին:

Պատրիկ Դևեջյանը վառ քաղաքական գործիչ և անհատ էր՝ շիտակ, կիրթ, պատասխանատու իր խոսքի և գործի մեջ: Միաժամանակ, նա ֆրանսահայության տրիբուններից մեկն էր, հայ դատի անխոնջ պաշտպան, որի ձայնը լսվում էր ազգային և միջազգային մակարդակով:

Հայաստանի անկախությունից ի վեր Պատրիկ Դևեջյանը դարձավ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկը: Հայաստանի զարգացումը նրա համար առաջնային խնդիր էր, որին նա նպաստում էր կոնկրետ ծրագրերով և գործողություններով:

Այս անդառնալի կորստի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցությունն եմ հայտնում Պատրիկ Դևեջյանի կնոջը, զավակներին, ինչպես նաև բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին ու ֆրանսահայությանը»,- ասված է ուղերձում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին