Կարևոր իրադարձություններ

ՀՀ երեք մարզերում ձյուն է տեղում․ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ ԱԻՆ

29 Մարտ, 2020 19:06
ՀՀ երեք մարզերում ձյուն է տեղում․ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ ԱԻՆ

Մարտի 29-ի ժամը 18:15-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Աշոցք, Ամասիա գյուղերում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

 

Լրահոս

Դիտել ավելին