Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    535,5
    549,5

  • RUB

    6,77
    7,12

Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած և հարկադիր պարապուրդի մեջ գտնվող գրանցված աշխատողներին միանվագ նպաստ կտրամադրի

29 Մարտ, 2020 18:22
Կառավարությունը կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած և հարկադիր պարապուրդի մեջ գտնվող գրանցված աշխատողներին  միանվագ նպաստ կտրամադրի

Այսօր՝ մարտի 29-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայույունից։

Շարունակվել է քննարկումը սոցիալական աջակցության շահառուների շրջանակի, տրամադրման մեխանիզմների և հարակից մի շարք հարցերի շուրջ: Ի լրումն կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած ծրագրերի, ներկայացվել են համատեղ միջգերատեսչական աշխատանքի արդյունքում մշակված նոր միջոցառումները, որոնցով առաջարկվում է օժանդակություն հատկացնել որոշակի ոլորտների՝ կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած և հարկադիր պարապուրդի մեջ գտնվող գրանցված աշխատողներին: Աջակցությունը կտրամադրվի միանվագ նպաստի ձևով և բխում է կառավարության և՛ սոցիալական օժանդակությանը, և՛ տնտեսական անկման մեղմմանը միտված քայլերի տրամաբանությունից:

Քննարկման առարկա են դարձել աջակցության իմպլեմենտացիայի գործիքակազմին՝ հատկացման կարգին, ժամկետին, չափին վերաբերող և այլ հարցեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը զուգահեռ աշխատանք է իրականացնում և՛ առողջապահական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական խնդիրների փոխկապակցված լուծման ուղղությամբ, այս միանվագ աջակցությունն ուղղված է աշխատող մարդուն խրախուսելուն և պետք է տրամադրվի հնարավորինս արագ: Վարչապետը հանձնարարել է արտակարգ ռեժիմով աշխատել և սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել քննարկված միջոցառումների փաթեթները` կառավարության նիստում հաստատելու համար:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին