Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը սահմանափակում է տեղաշարժը

28 Մարտ, 2020 19:36
Ռուսաստանը սահմանափակում է տեղաշարժը

РИА Новости-ին հայտնում է՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակել տեղաշարժը պետական սահմանով: 

Սահամանփակումը վերաբերում է Ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, ջրային և խառը սահմանային, ինչպես նաև ռուս-բելառուսական պետական սահմանի ցամաքային տարածքի անցակետերի գործունեության մասին է: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու մարտի 30-ի 00:00-ից:

Սահմանային անցակետով կարող են անցնել միայն բեռնատար մեքենաների ռուս վարորդները, նավերի անձնակազմերը, ինչպես նաև միջազգային երկաթուղային հաղորդակցության ջոկատները:

Խստացված ռեժիմը վերաբերվում է նաև այն ՌԴ այն  քաղաքացիներին, ովքեր դուրս կգան երկրից հարազատի մահվան պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին