Կարևոր իրադարձություններ

Չինաստանի Ուհան քաղաքում մետրոն կրկին սկսել է աշխատել

28 Մարտ, 2020 18:48
Չինաստանի Ուհան քաղաքում մետրոն կրկին սկսել է աշխատել

Չինական Ուհան քաղաքում, որտեղից տարածվել էր COVID-19 նոր կորոնավիրուսի համաճարակը, մետրոն վերսկսել է աշխատանքը: Հաղորդել է «Ժենմին Ժիբաո» թերթը:

Համաճարակի տարածման պատճառով մետրոյի աշխատանքը դադարեցվել էր երկու ամսով, չէր աշխատում նույնիսկ  հասարակական տրանսպորտը :

Այժմ, Չինաստանը կարծես թե վերադառնում է բնականոն կյանքի, քանի որ Ուհանում վերականգնվել է 184 կայարանների աշխատանքը:

Մետրոյում տեղադրված են հատուկ  ջերմաչափեր` քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի հնարավոր նշանները հայտնաբերելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին