Կարևոր իրադարձություններ

Մոտ կես միլիոն դրամի հագուստի գողության դեպքը բացահայտվել է. (տեսանյութ)

28 Մարտ, 2020 17:58
Մոտ կես միլիոն դրամի հագուստի գողության դեպքը բացահայտվել է. (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հարմարեցված գործիքով բացել են Րաֆֆու փողոցում գտնվող խանութներից մեկի դուռն ու գողացել մոտ կես միլիոն դրամի հագուստ:
Հաղորդումը ստանալուն պես, քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկել: Արդյունքում, դեպքից օրեր անց գողությունը բացահայտվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Տեղեկություններ էին ստացվել, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Հարավարևմտյան զանգվածի Բ 2 թաղմասի 24-ամյա մի բնակիչ:
Վարդանանց փողոցից կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին