Կարևոր իրադարձություններ

Արտերկրում ծառայող հայ խաղաղապահների շրջանում վարակակիրներ չկան․ ՊՆ

28 Մարտ, 2020 16:09
Արտերկրում ծառայող հայ խաղաղապահների շրջանում վարակակիրներ չկան․ ՊՆ

Արտերկրում ծառայող ՀՀ ԶՈւ զինծառայողների՝ առաքելությունների մասնակցող խաղաղապահների շրջանում կորոնավիրուսի վարակակիրներ և նույնիսկ նրանց հետ շփվածներ չկան։ Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի կազմակերպած ուղիղ միացման ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը։

Նրա խոսքով՝ ինքը կապի մեջ է զորախմբերի հետ, և նույնիսկ որևէ կասկած չկա վարակման հարցերով։

Աֆղանստանում ծառայություն իրականացնող զորախմբի հրամանատարն էլ տեղեկացրեց, որ վարակից խուսափելու համար զորախմբերի բազաները մեկուսացված են, և քաղաքացիական բնակչության հետ որևէ շփում բացառված է։

Նրա խոսքով՝ զինծառայողներին էլ բաժանված են հիգիենայի միջոցներ՝ անհատական մակարդակում վարակից խուսափելու համար։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին