Մեկնարկել է «#COVID19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով քննարկումը: Այն հեռարձակվում է ուղիղ եթերով:
Քննարկման բանախոսներն են հայազգի գործարար, քիմիագետ, գիտնական դոկտոր Նուբար Աֆեյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, McKinsey & Company ընկերության կառավարման խորհրդի անդամ Անդրե Անդոնիան, ԱՀԿ COVID-19- ի հատուկ բանագնաց դոկտոր Դեյվիդ Նաբարոն և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: