Կարևոր իրադարձություններ

Վրաստանում կորնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի

28 Մարտ, 2020 13:59
Վրաստանում կորնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է ևս 2-ով՝ հասնելով 85-ի:

Երեկ ուշ երեկոյան հոսպիտալացված հիվանդներից մեկի վիճակը ծանր է: Նա աշխատանքի վայրում շփումներ է ունեցել օտարերկրացիների հետ: Այդ մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի՝ բուժգծով տնօրեն Մարինա Էզուգբայան: Նրա հայտարարությամբ՝ ընդհանուր առմամբ երկրում 14 մարդ բուժվել է կորոնավիրուսից։ 4 հոգու վիճակը ծանր է: Բոլոր նրանք մեծահասակներ են՝ 70-80 անց տարիքի։

Նա վստահեցրել է, որ հիվանդանցում գտնվող անչափահասների առողջկան վիճակը գոհացուցիչ է, և հավանաբար, շուտով դուրս կգրվեն:

Էզուգբայայի հայտարարությամբ՝ 46 հիվանդ տեղավորվել է իրենց հիվանդանոցում, մնացածը՝ հանրապետության 4 այլ բուժհիմնարկներում:

 

Լրահոս

Դիտել ավելին