Կարևոր իրադարձություններ

Ուհանում մետրոն մասնակիորեն վերսկսել է աշխատանքը. RIA Novosti

28 Մարտ, 2020 13:15
Ուհանում մետրոն մասնակիորեն վերսկսել է աշխատանքը. RIA Novosti

Չինաստանի Ուհան քաղաքում, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման օջախ է դարձել, մետրոն մասնակիորեն վերսկսել է աշխատանքը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մարտի 28-ին առավոտյան՝ 06:30-ից աշխատանքն են սկսում մետրոյի մի քանի գծեր: Գնացքների տեղաշարժն իրականացվում է 06:00-ից մինչև 23:00-ն, հանգստյան օրերին՝ 06:30-ից 23:00-ն»,- հայտնում են քաղաքային իշխանությունները:

Մարտի 23-ից այստեղ երթևեկում էին դատարկ գնացքներ՝ ստուգելու համար համակարգի աշխատանքը և վերացնելու համար թերությունները:

Ուհանում վերականգնվել է նաև ներքին և միջքաղաքային տրանսպորտային հաղորդակցությունը: Այս մասին հայտնում է RT-ն: Հաղորդվում է, որ Ուհանի «Ուչան» կայարան է հասել առաջին ուղևորատար գնացքը:

 

Լրահոս

Դիտել ավելին