Կարևոր իրադարձություններ

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer

28 Մարտ, 2020 12:43
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 600 000-ը: Այդ մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27 417-ի, ապաքինվածներինը՝ 133 426-ի:

Մահացության ցուցանիշով առաջին տեղում է Իտալիան, որտեղ մահվան ելքով դեպքերը հասել են 9134-ի: Նրան հաջորդում է Իսպանիան՝ 5138 մահվան դեպքով։

Այնուհետև Չինաստանն է (3295), որտեղ վերջին օրերին վարակման 54 նոր դեպք է գրանցվել։

Մյուս ամենատուժած երկիրն Իրանն է, որտեղ հիվանդությունը 2378 մարդու կյանք է խլել: 

 

Լրահոս

Դիտել ավելին