Կարևոր իրադարձություններ

«Երկրի ժամ»․ Երկիր մոլորակը 1 ժամ կընկղմվի խավարում

28 Մարտ, 2020 10:15
«Երկրի ժամ»․ Երկիր մոլորակը 1 ժամ կընկղմվի խավարում

Այսօր երեկոյան Երկիր մոլորակը 1 ժամ կընկղմվի խավարում։

«Երկրի ժամը» համաշխարհային շարժում է, որը կազմակերպվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ ամբողջ աշխարհում խրախուսելով անհատներին, համայնքներին, ընկերություններին և տնային տնտեսություններին մարտի վերջին շաբաթ օրը մեկ ժամով անջատել ոչ առաջնային օգտագործման էլեկտրական լույսերը երեկոյան ժամը՝ 8:30-9:30-ը։ Միջոցառումն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Նախաձեռնությունն սկսվել է 2007 թվականին, Սիդնեյում (Ավստրալիա)՝ որպես «լույսերի անջատում» միջոցառում: Այդ ժամանակից ի վեր միջոցառմանը միացել է ավելի քան 7000 քաղաք և 172 երկիր։

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին