Կարևոր իրադարձություններ

Դատավոր Կարեն Զարիկյանը ոստիկանությունից ապացույցներ է պահանջել Սահրատ Պետրոսյանի դիմումի մասով․ «Ժողովուրդ»

28 Մարտ, 2020 09:38
Դատավոր Կարեն Զարիկյանը ոստիկանությունից ապացույցներ է պահանջել Սահրատ Պետրոսյանի դիմումի մասով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Մեզ հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը ոստիկանությունից ապացույցներ է պահանջել՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի փեսա Սարհատ Պետրոսյանի դիմումի մասով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարտի 17-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ճանապարհային ոստիկանության: Մեզ հայտնի դարձավ, որ Սարհատ Պետրոսյանը դատարանից պահանջում է, որպեսզի ստիպի Ճանապարհային ոստիկանությանը անվավեր ճանաչել ՃՈ 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ ԱՖ 158175 որոշումը: Ենթադրվում է, որ Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարին, որն էլ համաձայն չէ ՃՈ տուգանքի հետ եւ այն վիճարկում է դատարանում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին