Կարևոր իրադարձություններ

Բենզինն էժանացել է. Ինչու չի փոխվել դիզվառելիքի գինը. «Ժամանակ»

28 Մարտ, 2020 08:38
Բենզինն էժանացել է. Ինչու չի փոխվել դիզվառելիքի գինը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կտրուկ էժանացել է բենզինի գինը՝ 430 դրամից հասնելով 330 դրամի: Սա պայմանավորված է միջազգային շուկայում նավթի համաշխարհային գների աննախադեպ անկմամբ:

Սակայն անհասկանալի է դիզվառելիքի գնի գրեթե անփոփոխ մնալը, ինչը շատ կարևոր է հատկապես գարնանային գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար: Գյուղտեխնիկան աշխատում է բացառապես դիզելային վառելիքով: Այս խնդրին անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը, սակայն էական տեղաշարժ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին