Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    535,5
    549,5

  • RUB

    6,77
    7,12

Կարևոր իրադարձություններ

Պատիվ է համարում․ Վիտալի Բալասանյանին ֆինանսավորում է Քոչարյանը․ «Ժողովուրդ»

28 Մարտ, 2020 08:29
Պատիվ է համարում․ Վիտալի Բալասանյանին ֆինանսավորում է Քոչարյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Այս ընթացքում նախագահի 14 թեկնածուները հիմնականում ակտիվ քարոզարշավ էին անում, հանդիպում ընտրողների հետ, ծրագրեր ներկայացնում։

Եվ չնայած ՀՀ գործող իշխանությունները կարեւորել են Արցախում ընտրությունների ազատ ու թափանցիկ անցկացումը, սակայն ժամանակ առ ժամանակ նշվում է առանձին ներկայացուցիչների կողմից այս կամ այն թեկնածուին սատարելու մասին։
Նկատենք, որ այս հարցում ակտիվ են հատկապես նախկին իշխանությունները։ Տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են տարածվում, որ ՀՀԿ-ն, ինչպես նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները պաշտպանում են Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին, իսկ Քոչարյանը նույնիսկ ֆինանսավորում է նրան` միջնորդների միջոցով։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս հարցով մեկնաբանության համար դիմեց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին, որը մեզ հետ զրույցում նշեց․ «Կարծում եմ, որ Արցախի ցանկացած քաղաքական գործիչ իր համար պատիվ պիտի համարի վայելելու ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, որի ավանդը մեր պետությունների շինարարության գործում անհերքելի եւ անգնահատելի է: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորմանը` իմ նախընտրական քարոզարշավը իրականացվում է բացառապես ԱՀ ընտրողների նվիրատվություններից իմ նախընտրական հիմնադրամին»:

Նկատենք՝ Բալասանյանը չհերքեց, որ Քոչարյանը թիմը աջակցում է իրեն եւ ֆինանսական օգնություն տրամադրում` շտաբի աշխտանքներ կազմակերպելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին