Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզպետը շրջայց է կատարել Գյումրու կենտրոնական մասում (լուսանկարներ)

27 Մարտ, 2020 23:01
Շիրակի մարզպետը շրջայց է կատարել Գյումրու կենտրոնական մասում (լուսանկարներ)

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանի հետ այսօր շրջայց են կատարել Գյումրու կենտրոնական մասում։ Այս մասին հայտնումե են Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից։

Պաշտոնյաները զրուցել են ինչպես ծառայություն իրականացնող ոստիկանների, այնպես էլ քաղաքացիների հետ՝ հորդորելով կատարել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

Շիրակի մարզպետը զրուցել է նաև մի շարք տնտեսվարողների հետ, ինչպես նաև եղել Գյումրու կենտրոնական շուկայում և առանձնակի կարևորել առևտուրը կազմակերպել հետևելով հիգիենայի կանոններին։

Պատասխանատուները քաղաքացիների հետ զրույցում հերթական անգամ կոչ են արել խստագույնս սահմանափակել դուրս գալը և բնակարաններից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին