Կարևոր իրադարձություններ

Ո՞ր ընտանիքները կարող են հանդիսանալ պետության կողմից սոցիալական աջակցության ծրագրի շահառու․ Զարուհի Բաթոյանը ներկայացնում է ցանկը

27 Մարտ, 2020 22:12
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Ո՞ր ընտանիքները կարող  են հանդիսանալ պետության կողմից սոցիալական աջակցության ծրագրի շահառու․ Զարուհի Բաթոյանը ներկայացնում է ցանկը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Երեկ կառավարության որոշմամբ հաստատատվեց մի ծրագիր, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝

1) երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում.

2) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսն աշխատանք չի ունեցել.

3) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.

4) միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով:

4. Աջակցությունը տրամադրվում է 100 000 դրամի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնց դեպքում`

1) աշխատանքից ազատված ծնողի՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.

2) աշխատանքից ազատված ծնողն անցել է մեկ այլ աշխատանքի 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:

Ընթացակարգը կհաստատվի մինչև մարտի 31-ը»։

 

Լրահոս

Դիտել ավելին