Կարևոր իրադարձություններ

Իտալիայում կորոնավիրուսով վարակված 101-ամյա տղամարդն ապաքինվել է

27 Մարտ, 2020 22:03
Իտալիայում կորոնավիրուսով վարակված 101-ամյա տղամարդն ապաքինվել է

Իտալիայի Ռիմինի քաղաքում 101-ամյա կորոնավիրուսով հիվանդ տղամարդն ապաքինվել է։ Նա արդեն միացել է իր ընտանիքին և իրեն լավ է զգում:

Տղամարդու անունը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ նա ծնվել է 1919 թվականին, երբ Իտալիայում մոլեգնում էր «իսպանուհի» մահացու վիրուսը: Այս համավարակը մոլորակի վրա խլել է 50-100 միլիոն մարդու կյանք, սակայն այս պատմության հերոսը այդ ժամանակ, ինչպես և հիմա, կարողացել է ողջ մնալ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին