Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Ժամը 18։00-ի դրությամբ, ավելի քան 1400 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (տեսանյութ)

27 Մարտ, 2020 21:17
Ժամը 18։00-ի դրությամբ, ավելի քան 1400 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մարտի 27-ին ժամը 9-ից 18-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 470 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 18-ը՝ 1407 անձի նկատմամբ, 661-ը՝ մայրաքաղաքում, 746-ը՝ մարզերում։

Մարտի 27-ին ժամը 9-ից 18-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 422 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 18-ը՝ 1682 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին