Կարևոր իրադարձություններ

«Կորոնավիրուսից երեք մահ է գրանցվել Հանրապետությունո՞ւմ» վերնագրով լուրը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա․ պարետատան պարզաբանումը

27 Մարտ, 2020 20:29
«Կորոնավիրուսից երեք մահ է գրանցվել Հանրապետությունո՞ւմ» վերնագրով լուրը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա․ պարետատան պարզաբանումը

Մարտի 27-ին Operativ.am կայքում տեղ է գտել «Ալափարսում միակողմանի թոքաբորբի ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել. Ստացվում է՝ ոչ պաշտոնական տվյալներով Կորոնավիրուսից երեք մահ է գրանցվել Հանրապետությունո՞ւմ» վերնագրով լուր, որը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա։ Այս մասին տեղեկանում ենք պարետատան տարածած պարզաբանումից։

«Մարտի 27-ին Operativ.am կայքում տեղ է գտել «Ալափարսում միակողմանի թոքաբորբի ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել. Ստացվում է՝ ոչ պաշտոնական տվյալներով Կորոնավիրուսից երեք մահ է գրանցվել Հանրապետությունո՞ւմ» վերնագրով լուր, որը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա, բացի այդ՝ տեղեկատվությունը մինչ հրպարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ: Պարետատունը դեռևս մարտի 26-ին հայտնել էր, որ Գյումրիում նույն օրն արձանագրված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ:

Հայտնում ենք, որ այսօր Ալափարսում արձանագրված 59-ամյա կնոջ մահվան դեպքը ևս պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ: ԶԼՄ-ներին հորդորում ենք մինչ այս թեմայով տեղեկատվություն հրապարակելը՝ այն ճշտել պաշտոնական մարմինների հետ: Ցանկանում ենք կրկին ընդգծել, որ մինչ այժմ Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արձանագրվել է մահվան մեկ դեպք»,- ասված է պարզաբանման մեջ:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին