Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Ucom-ը կարանտինային հսկողության տակ գտնվողներին ապահովել է անվճար ինտերնետով և հեռուստատեսույթամբ (տեսանյութ)

27 Մարտ, 2020 18:22
Ucom-ը կարանտինային հսկողության տակ գտնվողներին ապահովել է անվճար ինտերնետով և հեռուստատեսույթամբ (տեսանյութ)

Դեռևս արտակարգ դրության հայտարարմումից առաջ Ucom ընկերությունը կարանտինային հատուկ հսկողության վայրերում և բուժ. հաստատություններում` Ծաղկաձոր, Դիլիջան, Երևան և այլ վայրեր, առողջապահության նախարարությանը օժանդակելու նպատակով և համագործակցությամբ իրականացրել է մի շարք աշխատանքներ` կառուցվել է ցանց, տեղադրվել և ավելացվել են սարքավորումներ, արագացվել են ինտերնետ արագությունները, ստեղծվել է անվճար WiFi հասանելիություն, ինչպես նաև անցկացվել է անվճար հեռուստատեսային ծառայություն կարանտինում գտնվող անձանց համար: Այժմ էլ գործընթացը շարունակվում է և կազմակերպություն հատուկ խմբերը իրականացնում են աշխատանքները:

«Մենք կարծում ենք, որ համաճարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները չպետք է առանց այդ էլ մեկուսացված մեր հայրենակիցներին կտրեն աշխարհի անցուդարձից, լավ հեռուստաբովանդակություն դիտելու կամ կրթվելու հնարավորությունից: Սա մեր սոցիալական պատասխանատվության մասն է հասարակության և առհասարակ մեր հայրենիքի նկատմամբ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշենք նաև, որ կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում առաջացած իրավիճակում Ucom ընկերությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ աջակցելով անհատներին ու կազմակերպություններին կապի մեջ մնալ։ Ucom-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատում՝ տեղափոխելով բոլոր գործարքներն առցանց տիրույթ։ Աշխատանքային պարտականությունները աշխատողների մեծ մասը շարունակում է իրականացնել տանից: Սակայն այս պայմաններում էլ, աշխատակիցները պահպանվում ինտերնետի և հերասոսակապի անխափան աշխատանքը: Բոլորն էլ անխոս հասկանում են, որ ինքնամեկուսացված մարկանց և ընտանիքների համար ռազմավարական կարևորության հարց է ունենալ գոնե վիրտուալ կապ բարեկամների, հարազատների, մտերիմների հետ:

Ucom-ն առողջություն է մաղթում բոլորին։

Լրահոս

Դիտել ավելին