Կարևոր իրադարձություններ

Այսօր պլանավորվում է արգելել նաեւ ներմարզային ուղեւորափոխադրումները. փոխնախարար

27 Մարտ, 2020 13:35
Այսօր պլանավորվում է արգելել նաեւ ներմարզային ուղեւորափոխադրումները. փոխնախարար

Ներկա դրությամբ որոշ ներմարզային եւ ներհամայնքային երթուղիներ գործում են։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ ներմարզային երթուղիները գործում են Շիրակի, Լոռու, Սյունիքի եւ Կոտայքի մարզերում, իսկ ներհամայնքային երթուղիները՝ Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Լոռու եւ Կոտայքի մարզերում։

«Այսօր նախատեսվում է որոշակի փոփոխություններ իրականացնել պարետի որոշման մեջ։ Ըստ այդմ՝ պարետի որոշմամբ պլանավորվում է արգելել նաեւ ներմարզային ուղեւորափոխադրումները»,- ասաց փոխնախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին