«Ժամանակ» թերթը գրում է.
«Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը դիմել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին Արցախում արտակարգ դրություն հայտարարելու և այդ հիմքով մարտի 31-ին նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները հետաձգելու առաջարկով: Հնարավոր է, որ այս առաջարկը Բակո Սահակյանի սրտով լինի, քանի որ դրա արդյունքում կերկարաձգվի նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման ընթացքը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: