Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Բելաջիո»-ի դիմաց գլխիվայր շրջվել է Opel մակնիշի ավտոմեքենան․ վարորդը հոսպիտալացվել է

27 Մարտ, 2020 00:30
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Բելաջիո»-ի դիմաց գլխիվայր շրջվել է Opel մակնիշի ավտոմեքենան․ վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 26-ին, ժամը 22:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Opel մակնիշի 17 ՍD 717 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ժամանել է ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի բերել և սահմանազատել տարածքը։

Առավել մանրամասն՝ սկզցնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին